Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Գյուղում ընդամենը 2 հեկտար աշնանացան են արել, բայց չեն ուզում «վատ բաներից» խոսել

Գյուղում ընդամենը 2 հեկտար աշնանացան են արել, բայց չեն ուզում «վատ բաներից» խոսել
15.11.2024 | 10:40

Զանգահարել եմ իմ վաղեմի ծանոթին՝ Տավուշի մարզի գյուղերից մեկի վարչական ղեկավարին։ Հարցնում եմ՝ ինչքա՞ն աշնանացան ցորեն եք ցանել։ Ասում է՝ 2 հեկտար։ Հարցնում եմ՝ ինչո՞ւ այդքան քիչ։ Պատասխանում է, թե ցորենը քիչ բերք է տալիս, գյուղացուն ձեռնտու չէ ցորեն ցանելը, այդ գործում պետական աջակցություն չկա։ Այլ հարցեր եմ տալիս, ասում է՝ դու վատ բաների մասին ես գրում, զգուշանում եմ խոսել։ Նրան ուղղում եմ՝ ճշմարտությունն եմ գրում, երկրի գունազարդված վիճակը Հ1-ով դիտեք։ Այգիներն ու բոստանները բուժելու համար բուժանյութերն անորակ են, պարարտանյութերը՝ թանկ, սոլյարկան ու բենզինը մեծ գներ ունեն, Նիկոլ Փաշինյանի իշխանության վեցուկես տարում Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել, սակայն կարևորն այն է, որ «ապագա կա»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3076

Մեկնաբանություններ